-
30.10.2015|
12:14
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա ներկայացրել է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացը, ձեռքբերումներն ու հեռանկարները, անդրադարձել ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հնարավորություններին:
-
30.10.2015|
12:12
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Պոլ Ռայանը: BBC-ն հայտնում է, որ ի սկզբանե 45-ամյա թեկնածուն չի կողմնորոշվել առաջադրվելու հարցում, սակայն այժմ ստացել է Կոնգրեսի հանրապետականների ձայների մեծամասնությունը:
-
30.10.2015|
12:11
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում ԱԺ խմբակցությանը փոխարենն այլ եթերաժամ չի տրամադրվում, խմբակցությանը տրամադրված եթերաժամն այլ խմբակցություն օգտագործել չի կարող:
-
30.10.2015|
12:10
Թբիլիսին շարունակում է կապույտ վառելիքի շուկայի դիվերսիֆիկացման ուղիներ փնտրել: Վրաստանի կառավարությունը կշարունակի բանակցել ռուսական «Գազպրոմ»-ի հետ` միաժամանակ քննարկելով իրանական գազի ներմուծման հեռանկարները:
-
30.10.2015|
12:09
Մոլդովայի խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել վարչապետ Վալերիու Ստրելետի կառավարությանը։ Անցած ամիսներին եղել են բողոքի լայնածավալ ցույցեր։
-
30.10.2015|
12:08
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Վիրահայոց թեմի հրավերով վաղը կմեկնի Վրաստան: Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում Վեհափառ Հայրապետը կհանդիսապետի վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը:
-
30.10.2015|
12:07
Չինաստանը փոփոխություն է մտցնում տասնամյակներ տևած «մեկ ընտանիք-մեկ երեխա» քաղաքականության մեջ:
-
30.10.2015|
12:07
Հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարին:
-
30.10.2015|
12:06
Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, որ Երևանում է տարածաշրջանային այցով:
-
30.10.2015|
12:05
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հաղորդագրություն են տարածել հոկտեմբերի 26-28-ին տարածաշրջան իրենց այցելության վերաբերյալ՝ հայտնելով, որ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, «Լեռնային Ղարաբաղի փաստացի (de facto) իշխանությունների հետ»: